«Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական ցինիկ շահերը կուլ տվեցին վերամբարձ արժեքներին». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա է Եվրոպական Միության՝ բոլորիս հիասթափեցնող պահվածքի հիմնական պատճառը։ Մինչեւ տարեւերջ 10 միլիարդ խորանարդ մետր ԵՄ առաջին անգամ մուտք գործող ադրբեջանական գազն է։
Երկար ժամանակ այս սպառնալիքը հավասարակշռվում էր արժեհամակարգային հենք ունեցող ԵՄ-Հայաստան քաղաքական օրակարգով։
Ավաղ, Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական ցինիկ շահերը կուլ տվեցին վերամբարձ արժեքներին։
#StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #ArtsakhStrong #StopErdogan #StopAliyev #EEAS #Euronest #europeanparliament»: