«Սա այն նույն Եվրոպան է, որը ստամբուլյան, Լանզարոտի ու այլ ապազգային կոնվենցիաներով իբր թե փորձում էր պաշտպանել կանանց ու երեխաներին, բայց այսօր քարի պես լուռ է». Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարդացի Եվրոմիության հայտարարությունը, որը միակողմանի դատապարտել էր Հայկական զորքերի կողմից Գանձակի (Գյանջայի) հրթիռակոծումը.

Սա այն նույն Եվրոպան է, որը ստամբուլյան, Լանզարոտի ու այլ ապազգային կոնվենցիաներով իբր թե փորձում էր պաշտպանել կանանց ու երեխաներին, բայց այսօր քարի պես լուռ է, երբ Հայ Կանայք ու երեխաները հրթիրռների ու արկերի պայթյունների տակ են քնում, դրանցից վնասվում ու զոհվում են, իսկ այդ ամենը արվում է ահաբեկիչների ձեռքով:

Բայց այս եվրոպան դատապարտում է Հայկական զորքերի` ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտների թիրախավորումը, որովհետև եվրոպայում Արարչի գահին Բենջանմին Ֆրանկլինի «կանաչ նկարն» է բազմել, իսկ այդ նկարից ադրբեջանում շատ կա…

Սա կարդալիս հիշեցի բոլոր էն թափթփուկներին, ովքեր առավոտից երեկո եվրոպական պիղծ կոնվենցիաների օրակարգեր էին առաջ քաշում ու քարոզում, հիշեցի բոլոր նրանց, ովքեր գրանտների կրքով վառված գոռում էին, որ Հայաստանի ապագան ԵՄ-ն է:

Հետո հիշեցի, որ հենց այդ նույն մարդիկ, այո, հենց մարդիկ ամեն կերպ փորձել ու որոշակի հաջողության էին հասել Հայ-Ռուսական, Հայ-Իրանական ու Հայ-Չինական հարաբերությունները փչացնելու գործում:

Հիմա այդ ԵՄ հայտարարությունը մի 10 օրինակից տպելու եմ ու պահեմ:

Պահելու եմ, որ պատերազմի հաղթական ավարտից հետո, եթե, Աստված մի’ արասցե, արևմուտքի շահերը սպասարկող անսեռ տխմարները փորձեն իրենց տերերի օրակարգերը վերադարձնել, դրանց տիրոջ հայտարարության տպագիր օրինակները օգտագործեմ նրանց նկատմամբ, բայց ոչ ըստ նպատակային նշանակության!

Սահմանին կանգնած, սահմանին ընկած Տղերքը ??Հայ?? են, այն Հայի գենի կրող, որը եվրոպական փողերով այդքան պախարակվում էր եվրոպական շների կողմից: ??Հայկականը հաղթելու է, Փառք Հայոց բանակին, ում Մենք հավերժ պարտք մնացինք»:

Տեսանյութեր

Լրահոս