Վրաստանում հակառեկորդ է սահմանվել COVID-19-ով վարակումների թվով
Վրաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս են հայտնաբերել 1192 մարդու մոտ, վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 հազար 477-ի: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հաղորդել է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Նախօրյակին հաղորդվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 958 նոր դեպքերի մասին:
Այսպիսով, վերջին օրվա ընթացքում տվյալները հերթական հակառեկորդն են դարձել Վրաստանի համար: Գերատեսչության տվյալներով՝ համավարակի զոհերի թիվը 136 է: Անցած օրվա ընթացքում մահացել է ևս ութ մարդ: Կարանտինային ռեժիմում է 6 հազար 300 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ մնում է 836 մարդ, մասնագտացված հյուրանոցներում բուժվում է 1388 մարդ: Ապաքինվել է 8 հազար 60 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: