Նմանօրինակ թափորները շատ ավելի են անհանգստացնում Բաքվի բռնապետին, քան նույնիսկ նրա թանկարժեք զինտեխնիկայի ոչնչացումը հայկական բանակի կողմից. Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բաշիբոզուկների շարքերում սպանված թալիշ զինվորականի թաղման թափորը Լենքորանում գրեթե չի տանում այս կազմավորման դրոշներ և որևէ այլ խորհրդանիշ։
Մինչդեռ այդ նույն այդ խումբն առաջնորդող անձը պարբերաբար բարձրաձայնում է շիայական հայտնի կարգախոսը՝ «Ո՞ր խումբն ունի այսպիսի խնամակալ» (Hansı quruhun belə mövlası var?) և թափորից ստանում հանգավորված պատասխան՝ «Շիաներն ունեն վեհաշուք Աբբասին» (Şiələrin Həzrəti Əbbası var!)։
Որևէ կասկած չունեմ, որ նմանօրինակ թափորները շատ ավելի են անհանգստացնում Բաքվի բռնապետին, քան նույնիսկ նրա թանկարժեք զինտեխնիկայի ոչնչացումը հայկական բանակի կողմից, որովհետև այդ զինտեխնիկան ի վերջո կարելի է կրկին գնել, իսկ այս մարդկանց մեծ մասն անկաշառ կերպով նրան համարում է «ժամանակի Յազիդ»՝ հենց նույն այն միջնադարյան խալիֆի մարմանավորում, որի դեմ կռվում էր շիայական առաջին իմամ Ալիի որդի և երրորդ իմամ Հուսեյնի եղբայր Աբբասը։
#մահ_թշնամուն»: