Կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով յոթ մարդ է տուժել Արիզոնայի նահանգում
Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, վերքեր են ստացել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Մեսա քաղաքի կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Arizona Republic տեղական թերթը: Նշվում է, որ ոստիկանությունը դիմել է հասարակայնությանը՝ խնդրելով օգնել գտնելու կրակողին, որը հոկտեմբերի 16-ի երեկոյան կրակ է բացել կայանատեղիի կողքով անցնող ավտոմեքենայից: Թերթի տվյալներով, վերքեր են ստացել մեկից մինչեւ 16 տարեկան անչափահասներ:
Հոկտեմբերի 17-ին մեկամյա երեխայի վիճակը գնահատվել է որպես օրհասական: Մյուս տուժածների վնասվածքները թեթեւից մինչեւ ծանր աստիճանի են, սակայն կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում: Ոստիկանությունում նշել են, որ փնտրում են միջադեպի հնարավոր վկաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: