Բաժիններ՝

Եվրախորհրդարանը սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ Է սահմանել

Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդարանը հետաքննչական լրագրողության բնագավառում մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ է սահմանել, որը սպանվել է ուղիղ երեք տարի առաջ:

«Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը նշում է այն կարեւոր դերը, որը լրագրողները խաղում են մեր դեմոկրատիաների պահպանման գործում, այն կծառայի քաղաքացիներին հիշեցնել ազատ մամուլի նշանակության մասին: Այդ մրցանակը կոչված է օգնել լրագրողներին կենսականորեն կարեւոր եւ հաճախ վտանգավոր աշխատանքում, որը նրանք կատարում են»,- հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հայդի Հաութալան:

Լրագրողուհու հետաքննությունների թեմաները եղել են կոռուպցիան կառավարությունում, կապիտալների լվացումը, բիզնեսի կապը կազմակերպված հանցավորության հետ:

«Գրել է «պանամական փաստաթղթերի» մասին:

2016 թվականին նա մեղադրանքներ է առաջադրել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ կոռուպցիոն կապեր ունենալու համար:

Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմեքենայի մեջ դրված ռումբի պայթելու հետեւանքով:

Հասարակայնության խորը վրդովմունքն այն բանի առնչությամբ, երբ իշխանությունները հետաքննություն էին անցկացնում նրա սպանության գործով, ի վերջո հանգեցրեցին վարչապետ Մուսկատի պաշտոնաթողության:

20 հազար եվրոյի չափով ամենամյա մրցանակը 2021 թվականից կշնորհվի Եվրամիությունից լրագրողին կամ լրագրողների խմբին: Թեկնածուներն ու դափնեկիրը կընտրվեն անկախ հանձնաժողովի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս