Բաժիններ՝

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը դատապարտվել է դաշնային մակարդակով

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը պատժի առավելագույն չափի է դատապարտվել դաշնային մակարդակով: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:

Դատավճիռն ի կատար կածվի դեկտեմբերի 8-ին: Դատապարտյալ Լիզա Մոնթգոմերին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ առանձնապես դաժան սպանության մեջ: Մահապատիժը կիրականացվի Ինդիանա նահանգում՝ մահացու ներարկման միջոցով:

Արդարադատության նախարարությունը նաեւ մահապատժի է դահապարտել Բրենդոն Բեռնարդին, որը հանցակիցների հետ միասին երկու քաղաքական գործիչների է սպանել 1999 թվականին:

Հուլիս ամսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժները ԱՄՆ-ի դաշնային բանտերում կարող են ի կատար ածվել, չեղարկելով կասեցումը, որն ավելի վաղ կայացվել էր ավելի ցածր ատյանի դատարանի կողմից: Առաջինը մահապատժի է ենթարկվել 47-ամյա Դենիել Լյուիս Լին, որը նույնպես Ինդիանայի նահանգի Թերրե-Հոթ դաշնային բանտում էր:

Դաշնային մահապատժի վերականգնումը սիմվոլիկ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որտեղ մահապատիժների ճնշող մեծամասնությունը կատարվում է առանձին նահանգների, այլ ոչ թե դաշնային իշխանությունների իրավասության շրջանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս