Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարին Լոս Անջելեսում ձերբակալել են
Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
«ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Լանդաուն ինձ տեղեկացրեց, որ ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդան ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի օդանավակայանում»,- գրել է նա Twitter-ում: Լատինամերիկյան երկրի արտագործնախարարության ղեկավարը հավելել է, որ այն մասին, թե ինչ պատճառով է կատարվել ձերբակալումն, իրեն շուտով կհայտնեն:
Ավելի ուշ ԱՄՆ-ի Թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը հավաստել է, որ իր կալանագրին համապատասխան Լոս Անջելեսում ձերբակալվել է Սեպեդան, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին: Նա տվյալներ չի տրամադրել կալանագրի բնույթի եւ ձերբակալման հանգամանքների մասին:
Գործակալության զրուցակցի տեղեկատվությամբ՝ նախկին նախարարի ընտանիքի՝ նրա հետ գտնվող անդամներին բաց են թողել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: