Բաժիններ՝

Գրողների միության հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի համահայկական հիմնադրամին

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ռազմաճակատում վիրավորված զինվորներին, Արցախի բնակիչներին, մարտնչող զինվորներին և զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով աշխարհի տարբեր ծայրերից թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ մասնակցում են համազգային դրամահավաքին:

Նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունենում նաև Հայաստանի գրողների միությունը: Միության մոտ գտնվող «Նոր գիրք» գրախանութում վաճառվում են Գրողների միության հրատարակած գրքերը, որոնց վաճառքից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրների համար նախատեսված գումարն արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին: Նա անդրադարձավ նաև Արցախից Հայաստան եկած արցախցիներին՝ նշելով, որ 60 արցախցու հյուրընկալել են ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս