Բաժիններ՝

Շները զբոսանքից կարող են կորոնավիրուս բերել տուն. մասնագետ

Ռուսաստանի Ազգային հետազոտական ​​տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական պաշտպանության մասնագետ Գեորգի Ֆրոլովի կարծիքով՝ շները զբոսանքից կարող են կորոնավիրուս բերել տուն, քանի որ կորոնավիրուսային վարակի բացիլները հեշտությամբ կպչում են շների մորթուն։ Նա խորհուրդ է տալիս զբոսանքից հետո տրվում ոչ թե լողացնել, այլ լվանալ կենդանիներին:

«Մորթին բնական նյութ է, որին վիրուսը հիանալի կերպով կպչում է, սակայն այն նաեւ հեշտությամբ լվացվում է: Ընդ որում, պետք է հիշել, որ շան մորթու ախտահանումը կարող է վնասակար լինել կենդանու առողջության համար, ուստի զբոսանքից հետո խորհուրդ է տրվում պարզապես լվանալ կենդանուն»,- նշել է մասնագետը:

Փորձագետը հիշեցրել է, որ կորոնավիրուսի մասնիկները հեշտությամբ մաքրվում են մարդու մարմնից:

«Մարդու մաշկն անընդհատ թարմացվում է, մարդը քրտինք է արտադրում, իսկ հագուստը շփվում է մաշկին: Լիմֆատիկ համակարգի աշխատանքի շնորհիվ վիրուսն արագ հեռացվում է մարդու մաշկից: Եթե ​​մարդը կոկիկ է եւ լվացվում է, ապա վիրուսի` մաշկի վրա մնալու հնարավորություն չկա: Սակայն եթե մարմնի վրա կան բաց վերքեր, ապա վիրուսը կարող է ներթափանցել դրանց մեջ եւ հայտնվել օրգանիզմում: Այն ամբողջությամբ լվացվում է ցնցուղ ընդունելուց հետո, լվանալիս հարկ է օճառ կամ շամպուն օգտագործել»,- ասել է Ֆրոլովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս