Ոչ թե Վարդան Օսկանյանը, այլ` Ռուբեն Հայրապետյանը ենթարկվեց քաղաքական հետապնդման
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում` հերքելով պնդումները, թե ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի նկատմամբ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում, ասաց.
«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից: Բարոյական բեռին, սակայն, գումարվեց քաղաքական տիպիկ հետապնդում` մամուլով, այսպես կոչված` քաղաքացիական հասարակության ինստիտուտներով: Ինչո՞ւ եմ ասում` «այսպես կոչված», քանի որ վստահաբար մեր քաղաքացիական հասարակությունը բաղկացած է տասնյակ, հարյուր-հազարավոր մարդկանցից, ոչ թե քաղացիական հասարակություն բրենդը մոնոպոլիզացնող մի խմբի հետ, որոնք իբրև պայքարում են մենաշնորհների դեմ, սակայն իրենք են փորձում քաղաքացիական դաշտում ստեղծել մենաշնորհային կարգավիճակներ: Ռուբեն Հայրապետյանի գործը տիպիկ քաղաքական հետապնդում էր ՀՀԿ-ի ու Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հակառակորդների կողմից»:
Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.