Քոչարյանը ՌԴ-ին չի՞ հետաքրքրում
168.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.
«Դա ներքին սպառման ինֆորմացիա է, որը տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են առաջադրվել: Իմաստ չունի, որ այստեղ Ռուսաստանը որևէ մեկին հեռացնի իշխանությունից, կամ որևէ մեկին իշխանության բերի, քանի որ Ռուսաստանն այստեղ ոչ մի խնդիր չունի: Ռուսաստանն ի՞նչ խնդիր ունի, որ այսօրվա իշխանությունների հետ չի կարող լուծել: Չկա այդպիսի խնդիր: Եթե գնահատելու լինենք վերջին 20 տարին, ապա Ռուսաստանը մինիմալ ձևով է խառնվել Հայաստանի ներքին կյանքին»:
Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք այստեղ.