Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն աջակցություն է հայտնել իր հայ ընկերներին
Հանրաճանաչ դիրիժոր և կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին ու նշել, որ հիմա պատերազմի համար ժամանակ չկա. հիմա խաղաղության և կայունության ժամանակն է:
Նա դիմել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի իր ընկերներին, գործընկերներին, Հայաստանի երաժիշտներին՝ նշելով, որ իր սիրտը նրանց հետ է:
«Աղոթում եմ ձեր անվտանգության և խաղաղության համար: COVID 19-ի տարածման պայմաններում մարդիկ պետք է միասնական լինեն և հաղթահարեն այս վիրուսը։ Պատերազմի համար ժամանակ չկա։ Հիմա խաղաղության և կայունության ժամանակն է։ Ես հպարտանում եմ հայի ոգով, քանի որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։ Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են. շարունակեք նվագել և խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ»,-եզրափակել է դիրիժորը:
Հաղորդագրությունը զետեղված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: