Բաժիններ՝

Մի քանի տասնյակ մարդ է հարձակվել Փարիզի արվաձաններից մեկի ոստիկանական տեղամասի վրա

Մի քանի տասնյակ մարդ, որոնք զինված են եղել երկաթյա ամրաններով եւ վառոդապատիճներով, լույս հոկտեմբերի 11-ի գիշերը հարձակում են գործել Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանական տեղամասի վրա: Այդ մասին Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը:

«Վառոդապատիճների կիրառմամբ կոշտ հարձակումը կատարվել է Շամպինյեի ոստիկանական տեղամասի վրա, ոստիկանների շրջանում տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որն ուղեկցվում է տեսագրությամբ:

Տեղական մամուլը նշում է, որ ոստիկանական տեղամասում կոտրվել են պատուհանները, վնասվել մերձակայքում կայանված ավտոմեքենաները:

Հարձակվողներից ոչ մեկին դեռ չեն բռնել, հարձակման պատճառները նույնպես առայժմ անհայտ են, թեեւ հայտնի է, որ այս շրջանում ակտիվորեն գործում են թմրանյութերի առեւտրով զբաղվողները:

Տեղի վարչակազմի ղեկավար Լորան Ժանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ հարձավողները հստակ նպատակ են ունեցել՝ բախումներ կազմակերպել ոստիկանության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս