Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 500 հազարը

Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500 հազարը: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է Իրանի ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 500 075: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած օրը երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 822 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս