Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է`մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել. Կարեն Վրթանեսյան

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է. մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։ Այս մասին գրառում է կատարել ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։

Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով, վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան էջում կամ լրահոսում նման վիդեո կամ տեսանյութ երբեք չի հայտնվի։

Հ.Գ. Թուրք ահաբեկիչների տեսանյութից նաև պարզ է, որ մեր տղերքը բոլորը մինչև վերջ կռվել են, ոչ մեկը դիրքը չի թողել, չի փախել։ Աստված հոգիները լուսավորի մեր հերոսների։ Հավերժ փա՜ռք»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս