ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է, որ Հայաստանի նկատմամբ համապատասխան սպառնալիքի դեպքում կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները: Այս մասին Փաշինյանը նշել է BBC-ին տված հարցազրույցում:
«Կա պայմանագրային որոշակի բազա և այդ պայմանագրերով է նախատեսված, որ Հայաստանի Հանրապետության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի»,- ասել է Փաշինյանը: