Բաժիններ՝

Հայերը պայքարում են իրենց գոյության համար. Կատալոնացի գրողի անդրադարձը

Կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը՝ նշելով, որ հայերը պայքարում են իրենց գոյության համար:

«Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»,-Չավիեր Մորետ Ռոսն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Վերհիշելով 2013 թվականին Արցախ կատարած այցը, գրողը նշում է, որ բարի մարդիկ ողջունում էին իրեն ու ընդգծում տևական ժամանակ խաղաղություն ունենալու ցանկությունը: Այնինչ, պատերազմը կրկին վերադարձել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս