Դադարեցնել մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»:

Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ: «Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը:

Համբարյանը եզրափակել է նամակը՝ հույս հայտնելով, որ «դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կփոխանցի Իսրայելի կառավարությանը, աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և կերաշխավորվի, որ Իսրայելը երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը»:

Տեսանյութեր

Լրահոս