Բաժիններ՝

Մադուրոյի որդին և քույրը փորձարկում են կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատաստանյութը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր որդին եւ ավագ քույրը որոշել են որպես կամավորներ մասնակցել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատաստանյութի փորձարկմանը։

Պետության ղեկավարը հայտնել է, որ իր որդին՝ Նիկոլաս Մադուրո Գերան եւ իր ավագ քույրը՝ բժիշկ-անեսթեզիոլոգ Մարիա Թերեզա Մադուրոն, որոշել են որպես կամավորներ մասնակցել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատաստանյութի երրորդ փուլի փորձարկումներին:

«Ես գտնում եմ, որ դա շատ լավ է: Իմ որդին եւ ավագ քույրս կմասնակցեն այդ փուլին: Հենց որ մենք սկսենք զանգվածային պատաստումները, ես առաջինը կլինեմ, որը կստանա այդ պատվաստումը»,-հայտարարել է Մադուրոն՝ հանդես գալով առողջապահությանը նվիրված խորհրդակցության ընթացքում, որը հեռարձակվել է նրա Twitter-ով:

Մադուրոն ճշտել է, որ սկզբում պատվաստումներ կստանան բուժաշխատողները, ուսուցիչները, տարեցները: Վենեսուելան ռուսաստանյան պատաստանյութի առաջին խմբաքանակն ստացել է անցյալ շաբաթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս