Կարող ենք հաղթել ցանկացած վիճակով. Ձանետի
                                    «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին տպավորված է վերջին մի քանի խաղերում թիմի ելույթներով:
«Մենք շարունակում ենք աճել: Ֆուտբոլիստները խաղից խաղ ավելի լավ են իրար հասկանում: Անդրեա Ստրամաչոնին ճիշտ մարտավարություն էր ընտրել «Կատանիայի» հետ կայացած հանդիպմաը, ինչն էլ տվեց իր արդյունքները: Ուրախանալի է նաև, որ հաղթեցինք հավաքականների հանդիպումից հետո, երբ որոշ խաղացողներ լավ մարզավիճակում չէին գտնվում: Ամեն դեպքում, ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած վիճակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Inter Channel-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    