Բաժիններ՝

Մայքլ Փոմպեոյի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել. Reuters

Նոր տիպի կորոնավիրուսի թեստերը, որոնք վերցվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյից եւ նրա կին Սյուզանից, բացասական արդյունք են ցույց տվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Փոմպեոն կնոջ հետ թեստը տվել է Դուբրովնիկում վայրԷջքից 20 րոպե առաջ, որտեղ պլանավորված են ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումները Խորվաթիայի ղեկավարության հետ:

Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter -ում հայտնել էր, որ ինքը եւ իր կին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով: Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Շոն Քոնլին ընդգծել է, որ նրանք իրենց լավ են զգում: Քոնլին վստահություն է հայտնել, որ Թրամփը կկարողանա շարունակել կատարել իր պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս