Բելգիայի նոր կառավարությունը Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում է տվել
                                    Հոկտեմբերի 1-ին Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում է տվել: Այդ մասին հայտնել է Belga ազգային գործակալությունը:
«Նոր վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն երդում է տվել (բելգիացիների Ֆիլիպ) թագավորին»,- հայտնել է գործակալությունը: Նոր կառավարող կոալիցիան ներառում է բոլոր քաղաքական ուղղությունների յոթ կուսակցություններ՝ սոցիալիստներից մինչեւ լիբերլաներ, կառավարության կազմ են մտել 15 նախարարներ եւ հինգ պետքարտուղարներ, արտգործնախարարության ղեկավար է նշանակվել հեռացած տեխնիկական կաբինետի նախկին վարչապետ Սոֆի Վիլյամսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    