«Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լո՞ւրջ եք խոսում»․ Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերտառությամբ վերլուծականը՝ գրելով․
«Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լո՞ւրջ եք խոսում:
Թուրքիային պաշտոնապես հրավիրում ենք Հարավային Կովկա՞ս և դարձնում ենք Հայաստանի և տարածաշրջանի ճակատագրի որոշո՞ղ, դուք լո՞ւրջ եք խոսում:
Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը և բոլոր հասանելի միջոցներով պայքարելու եմ այդ որոշման դեմ:
Նույնիսկ չփորձեք չմտածել դրա մասին․․․»։
Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լուրջ ե՞ք խոսում:Թուրքիային…
Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 1. Oktober 2020