Բաժիններ՝

Ռեալը հեշտությամբ հաղթեց Սելտային. Ռոնալդուն գլխավորեց ռմբարկուների ցանկը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում առանց մեծ դժվարության 2:0 հաշվով պարտության մատնեց «Սելտայյին» և վաստակած 14 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Արքայական» ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գոնսալո Իգուաինն (11′) ու Կրիշտիանո Ռոնալդուն (67′, 11 մ.): Վերջինիս համար այս գոլն 9-րդ էր ընթացիկ մրցաշրջանում և այժմ Ռոանլդուն միանձնյա գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցանկը:

Հիշեցնենք, որ  Լիոնել Մեսսին ու Ռադամել Ֆալկաոն 8-ական գոլ են խփել, սակայն նրանց թիմերը՝ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» դեռ չեն անցկացրել 12-րդ տուրի՝ իրենց հանդիպումները:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031