Հայե՜ր, Ֆրանսիան կկատարի իր դերը. Մակրոնը քննադատել է Թուրքիային
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց և վտանգավոր:
«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- նշել է Մակրոնը:
Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ:
Ֆրանսիայի նախագահը նաև հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին:
«Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»,- ասել է Մակրոնը: