Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian

Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:

Լրատվամիջոցը նշում է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին: Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ իրենց պետությունն ամբողջովին աջակցում է եղբայրական Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ի շաh նրա լուծելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930