Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը
ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Մալոնին նաև դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:
«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Չափազանց կարևոր է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքներ տանի Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Մալոնին: