ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի պահպանման ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,- ասված է Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է պնդի, որպեսզի ավելացվի շփման գծում դիտորդների թիվը: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի օգնության իր ծրագրերը, որպեսզի երաշխիքներ ստանա, որ որևէ զինտեխնիկա չի կիրառվելու նախահարձակ լինելու նպատակով: