Բաժիններ՝

Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը. Մանե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը լրատվական դաշտի ներկայացուցիչներին հորդորում է արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը: Մանե Գևորգյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լրատվական դաշտի հարգելի խմբագիրներ եւ լրագրողներ, հորդորում ենք արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը: Խնդրում ենք չտրվել մանիպուլյացիաներին եւ այդպիսով վտանգի տակ չդնել մեր զինվորների եւ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- գրել է Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս