Փաստացի Փաշինյանը կալանավորեց խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի առաջնորդին, հիմա գնդակը ԲՀԿ դաշտում է․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գագիկ Ծառուկյանին։

Նարեկ Սամսոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Փաստացի Նիկոլ Փաշինյանը կալանավորեց խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի առաջնորդին: Քաղաքական կալանավորումները շարունակվում են և փաստացի Գագիկ Ծառուկյանի կալանավորումը բացառապես քաղաքական մոտիվացիա և նպատակ ունի:

Հիմա գնդակը ԲՀԿ-ի դաշտում է, Նիկոլ Փաշինյանը այսպես, թե այնպես հեռանալու է, բայց ԲՀԿ-ն կարող է այդ պատմական իրադարձության մեջ ուրույն դերակատարում ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս