COVID-19-ի ևս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ է մահացել
Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է Վրաստանի Imedi հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել է 70-ամյա հիվանդ, որը բուժվում էր Աջարիայում:
Այդ սեւծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:
Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: