Բաժիններ՝

Տեր Շտեգենը կբացակայի ավելի երկար

Վիրահատությունից հետո «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերականգնումը դժվարացել է:

Ըստ As-ի՝ կատալոնական ակումբի բժիշկներն ակնկալում էին, որ դարպասապահը կապաքինվի մինչև հոկտեմբերի 25-ի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի խաղը: Սակայն, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի վերականգնման ժամանակը կկարգավորվի այնպես, որ նա լիովին վերականգնվի վնասվածքից:

Հաղորդվում է, որ գերմանացին մի քանի շաբաթ չի կարող լիարժեք մարզվել, քանի որ ուժասպառությունից հետո նրա ծունկն անընդհատ ուռում է: Խաղացողը ստիպված է բաց թողնել մեկ կամ երկու օր մարզում, որպեսզի ոտքը նորմալ վիճակում լինի:

Ամենայն հավանականությամբ, Տեր Շտեգենը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի կեսերին: Լավագույն դեպքում նա բաց կթողնի Լա լիգայի վեց խաղ ու Չեմպիոնների լիգայի երեք խաղ:

Հինգ շաբաթ առաջ գերմանացի դարպասապահն աջ ոտքի վիրահատության էր ենթարկվել: Հաղորդվում է, որ վիրաբուժությունը կանխարգելիչ միջոց է, որն անհրաժեշտ է խաղացողի ջիլի խնդիրների պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս