Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց
Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: Այդ մասին հայտնել է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը։
«Նորին Մեծություն Հարալդ թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել է»,- պատասխանել է մամուլի ծառայությունը՝ տեղեկատվություն չհայտնելով այդ միջոցի պատճառների մասին: Հարալդ V-ն 83 տարեկան է, նա գահ է բարձրացել 1991 թվականին: Թագաժառանգ Հոկոնը սեպտեմբերի 25-ին հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: Դեռեւս սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: