Ինչո՞ւ է Երվանդ Խունդկարյանը, դեռ ՍԴ նախագահ չդարձած, փախչում հետևի դռնից

Արդեն երրորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորները սկսել ու չեն ավարտում աշխատակարգային նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է ընտրվեն ՍԴ նախագահն ու փոխնախագահը:

Եվ մինչ այս օրերի ընթացքում ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը, Արման Դիլանյանը, անգամ Վահե Գրիգորյանը երբեմն ՍԴ շենքից դուրս են գալիս ու շփվում լրագրողների հետ, ՍԴ դեռևս չընտրված նախագահ, միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը գերադասում է դուրս գալ շենքի հետևի դռնից:

Երեկ 168.am-ի լրագրողը երեկոյան 20:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Երվանդ Խունդկարյանը հավաքված լրագրողներից խուսափելու համար փախչում  ՍԴ հետևի դռնից: Ցավոք, մեր տեսախցիկը չի հասցրել ֆիքսել նրա դուրս գալը, սակայն մի բան ակնհայտ է. ՍԴ նորընտիր դատավորը չի ուզում նկատվել, իսկ թե ինչո՞ւ, կարելի է ենթադրել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930