«Կարծում եմ՝ առնվազն նախագահի ընտրության մասով այսօր կլինի վերջնարդյունք». Էդգար Շաթիրյան

Մինչ ՍԴ–ում փակ դռների ետևում ընթանում է նախագահի ընտրությունը, մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը մեծ հավանականությամբ չի հավաքի իր համար վճռորոշ՝ մեծամասնության ձայնն ու ՍԴ նախագահի ընտրության համար վճռորոշ «սպիտակ ծուխն» այսօր ևս չենք տեսնի:

Մինչ աշխատակարգային նիստի վերսկումը ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյան չբացառեց այդ հնարավորությունը, այդուհանդերձ նշեց.

«Կարծում եմ՝ առնվազն նախագահի ընտրության մասով այսօր կլինի վերջնարդյունք: Ինչպիսին կլինի արդյունքը՝ ենթադրություններ չեմ ուզում անել»:

Շաթիրյանը պատրաստվում է Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտել քվեարկության միջոցով, գաղտնի: Ու չնայած տպավորություն չի ստացել, որ Երվանդ Խունդկարյանը պայմանավորվածությունների արդյունքում է ինքնաառաջադրվել, այդուհանդերձ ՍԴ նախագահի թեկնածուին հարցեր էլ ունի, որոնց մասին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել չցանկացավ:

Շաթիրյանը ծայրահեղութուն է որակում ՍԴ-ում ընթացող քննարկումների ժամանակ դատավորների հին-նոր բաժանումը: Ըստ նրա՝ իր ասածի վառ վկայությունն է, որ մինչև երեկ որոշակի ժամը աշխատակարգային նիստի մասնակցել են ՍԴ բոլոր՝ 9 դատավորները:

«Այն, որ տարբեր հարցերի, երևույթների շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, սա նորմալ եմ համարում»,- նշեց Էդգար Շաթիրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս