«Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։

Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։

Մնացականյանը էլի թող հուզվի կամ հիասթափվի, կամ էլի նման մի բան անի։

Հ.Գ. Էն զինվորների ֆոնին սելֆի անողներին ասեք, սկզբի համար Ալիեւին պատասխան տվեք, հետո՝ գուցե սահմանին այլ բանի համար էլ օգտակար լինեք՝ ցուցամոլներ։

Հ.Գ. Ամբողջ կյանքում ու հատկապես իշխանափոխությունից հետո ադրբեջանական լրատվականներ ցիտողները, տարածողները հիմա նեղվել են ու ասում են՝ թե բա Ալիեեւը վատն է, մեր մասին վատ ու սուտ բաներ է ասում։ Լու՞րջ։ Նոր հասկացա՞ք, որ ինքը կիրթ չի, կամ էլ եթե կիրթ է, դա օգտագործում է Ադրբեջանի շահերի համար, իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իսկ Հայաստանի շահը ու Նիկոլի շահը հաստատ նու՞յնն են»։

Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։ Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով…

Gepostet von Arpine Hovhannisyan am Donnerstag, 24. September 2020

Տեսանյութեր

Լրահոս