![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանում մեկօրյա համընդհանուր գործադուլ է
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/181012.22-e1350577664366.jpg)
Հունաստանում սկսվել է մեկօրյա համընդհանուր գործադուլ: Փողոց դուրս եկած մարդիկ երկրի իշխանություններից պահանջում են հրաժարվել ծախսերը կրճատելու ուղղությամբ նախապատրաստություններից, որոնք ԵՄ-ի և Միջազգային արժութային հիմնադրամի նախապայմաններն են միջազգային վարկեր ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ինչպես հաղորդում են մի շարք միջազգային լրատվամիջոցներ, Աթենքի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ գործադուլավորների և ոստիկանության միջև: