«Այսօր անդունդի եզրին ենք, սահմանը հենց բացվեց, կեսից ավելին գնալու է». Գագիկ Ծառուկյանը Նոր-Նորքում հանդիպում է ունեցել համակիրների հետ. tert.am

Նոր-Նորք վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հանդիպումն է ունեցել ԲՀԿ տարածքային կազմակերպությունների հետ:

Ելույթի սկզբում վերջինս հիշեցրել է, որ դեռ հունիսի 5-ին է կոչ հնչեցրել՝ հարկավոր է երկրում ստեղծված դժվարին իրավիճակում կանգնել ժողովրդի կողքին, սակայն անցել են ամիսներ, իշխանության կողմից այդ ուղղությամբ ոչինչ չի կատարվել:

Նա հայտարարեց, որ առանց այն էլ տնտեսական ճգնաժամ է երկրում, և անթույլատրելի է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռը 4-ից 6 անգամ ավելացնելը:

«Տնտեսական ճգնաժամ է, առևտուր չկա, գործ չկա, տուրիստ չկա, շրջանառություն չկա. մարդիկ չեն կարողանում դուրս գալ վարկերի տոկոսների տակից, այս պայմաններում բանկերը պետք է մտածեն իրենց շահույթը պակասեցնելու, իսկ պետությունը համաներում շնորհելու մասին»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նաև անթույլատրելի է համարում ուսման վարձերի բարձրացումը ճգնաժամի պարագայում: «Եղբայր, հո ժողովուրդը քո թշնամին չէ՞: Այսօր բյուջեն բացի թոշակ ու աշխատավարձ տալուց՝ ուրիշ ոչինչ չի անում, գոնե այդ գումարներն ուղղեք ուսանողների վարձի 50 տոկոսի վճարմանը, բացի դա՝ լրիվ արգելեք, որ ուսման վարձավճարները ավելացնեն: Հարկավոր է, որ այսօր իշխանությունն ընդունի իր սխալները և հուսախաբ չանի ժողովրդին»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև առաջիկայում երեք կուսակցությունների կողմից կազմակերպվող հանրահավաքի մասին: «Մեծ հանրահավաք ենք անում, չեմ ասում՝ գնում ենք կռիվ անենք, մենք անդունդի եզրին ենք, երբ սահմանը բացվեց, կեսից ավելին գնալու է: Իրենք այսօր պարտավոր են ժողովրդի մասին մտածելու, բյուջեի գումարը ճիշտ ծախսելու»:

Տարբեր ոլորտների ձախողման պատճառը Գագիկ Ծառուկյանը համարեց պաշտոնյաների անփորձությունը, անփույթ վերաբերմունքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս