Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել է պայթեցնել կոթողը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունում (Sete):

«Այսօր առավոտյան տարահանում է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան երկար կտեւի տեսչական ստուգումը:

Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված է ոստիկանության կողմից: Պարագծի պահապնումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս