Ոստիկանները Վահագնի գյուղում թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վահագնի գյուղի մի բնակիչ տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները նշված տան ջերմոցում հայտնաբերեցին կանեփի 21 բույս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերվածը հանգուցյալ տանտիրոջն է, նա էր կանեփն աճեցրել, մշակել իր օգտագործման համար:
Կանեփի թփերն արմատախիլ են արվել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: