Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում մահացածների թիվն անցել է 970 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 31 միլիոն 529 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 970 հազարը: Ապաքինվել է ավելի քան 23 միլիոն 143 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 7 մլն 051 հազար 747 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 204 հազար 559 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 568 հազար 740-ի, մահերինը՝ 88 հազար 992-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 560 հազար 083 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 137 հազար 350: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 115 հազար 810 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 215 նոր դեպք: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 19 հազար 649 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 772 հազար 896 է, մահերինը՝ 31 հազար 474: Վարակվածների թվով տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, , Իսպանիան, Հարավային Աֆրիկան Արգենտինան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 429 հազար 193 վարակվածության ընդհանուր, 24 հազար 656 մահվան դեպքով: Թուրքիան վարակվածների ընդհանուր թվով 19-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 304 հազար 610 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 574 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 հազար 913-ի, վերջին մեկ օրում 218 նոր դեպք է արձնագրվել: Վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 22 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 43-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 297 է, որից ապաքինվել է 80 հազար 497-ը: Վերջին մեկ օրում վարակվածության 6 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 330 հազար 246 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 123 հազար 604 հազար մահերինը՝ 211: Եգիպտոսում 102 հազար 141 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 787 մարդ: Լիբանանում կա 29 հազար 987 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 307: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3 հազար 833-ի: Մահացել է 175 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 213 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս