Բաժիններ՝

Օրակարգում ընդգրկված են նաև Հայկական ատոմակայնի նոր էներգաբլոկի շահագործման հետ կապված հարցեր

Ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի և Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ օգնության կորդինատոր Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են արդար մրցակցության, հարկային և մաքսային քաղաքականության միջոցով գործարարության խթանման համար բարենպաստ միջավայրի ձևավորման հետ կապված հարցեր:

Հետաքրքիր է, որ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված են նաև Հայկական ատոմակայնի նոր էներգաբլոկի շահագործման հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ քննարկումների արդյունքում կստորագրվի հուշագիր երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031