Նաիրա Մովսիսյանը կխաղա «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ
Նաիրա Մովսիսյանը կրկին կխաղա Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ: Դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հրավիրել է իր բոլոր ընկերներին ներկա գտնվելու հոկտեմբերի 20-ի ներկայացմանը, որտեղ նա խաղալու է միայն մեկ անգամ:
168.am-ը Նաիրա Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայացման մեջ դերասանուհիների փոփոխությունը և ինչո՞ւ միայն այդ օրը: Ն. Մովսիսյանի խոսքով, դերասանուհիներից մեկն այդ նույն օրը խաղալու է մեկ այլ ներկայացման մեջ, ուստի ինքը 4 տարի դադարից հետո կրկին խաղալու է Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ:
Նա ներկայացման մեջ մարմնավորում է Նատաշայի կերպարը: Հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունի, դերասնուհին պատասխանեց. «Շատ լարված եմ, պատասխանատվությունս շատ մեծ է: Ներկայացումը թեթև է, բայց պահանջում է մանրակրկիտ աշխատանք, ամեն բան գծագրած է՝ խոսքը, շարժումները, երգերը: Երևի թե դրանով էլ հետաքրքիր են Նարեկ Դուրյանի ներկայացումները»:
Աիդա Ղարիբյան