Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.50C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.40C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս