Մեծ հավաք ՔՊ-ում. ինչու է Նիկոլ Փաշինյանը կանչել բոլորին. ArmLur.am
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաք է նախատեսված, որին կմասնակցեն ոչ միայն կուսակցության վարչության անդամները: Կայքի տեղեկություններով, այսօր հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Հետաքրքիր է, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը վախեցրել է իշխանություններին եւ նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչու է թիմի ներսում այսպիսի իրավիճակ ստեղծվել եւ ներսում դժգոհողների նոր ալիք է հասունանում: Հավելենք, որ առաջիկայում նաեւ մարզպետների փոփոխություն է սպասվում. նիստում կքննարկվի նաեւ այդ հարցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: