![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպայում կորոնավիրուսով վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում. ԱՀԿ
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1027989.jpg)
Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում: Սեպտեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդել է Agence France-Presse-ը:
«Սեպտեմբերին (ստացված) թվերը պետք է տագնապալի նախազգուշացում ծառայեն բոլորի համար» Եվրոպայում, որտեղ նոր հայտնաբերված դեպքերի քանակն այժմ ավելի բարձր է, քան մարտին եւ ապրիլին, ընդգծել է նա: ԱՀԿ-ում նաեւ անհանգստություն են հայտնել կարանտինը կրճատելու՝ մի քանի երկրների որոշման պատճառով: «Մենք գիտենք, թե մարդու եւ հասարակության վրա ինչ վիթխարի ազդեցություն կարող է ունենալ կարանտինի տեւողության նույնիսկ նվազագույն կրճատումը,- ասել է Կլյուգեն:
Տարածաշրջանի երկներին հորդորում եմ հետեւել սանիտարական գիտական ընթացակարգին՝ փորձագետների հետ համագործակցությամբ եւ որոնել (կարանտինի) անվտանգ կրճատման եղանակներ»: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: