 
                        Մեսսին կարող է բաց թողնել «Բարսայի» 3 խաղ
 
                                    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել թիմի երեք հանդիպում, հայտնում է Mundo Deportivo-ն:
33-ամյա խաղացողը կարող է հրավիրվել Արգենտինայի ազգային հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերին: Եթե Մեսսին համաձայնի գալ ազգային հավաքական, ապա նա ստիպված կլինի անցնել երկշաբաթյա կարանտին:
Հավաքականում խաղալու համար Մեսսին ստիպված կլինի մեկնել խաղերից երկու շաբաթ առաջ: Այսպիսով, նա կարող է բաց թողնել Լա Լիգայի խաղերը «Վիլյառեալի», «Սելտայի» ու «Սևիլիայի» հետ:
Արգենտինայի հավաքականը հոկտեմբերի 8-ին կխաղա Էկվադորի հետ, հոկտեմբերի 13-ին` Բոլիվիայի հետ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        