Առաջատար միջազգային ինստիտուտները կաթվածահար են լինում. ԵՀ
Առաջատար միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կաթվածահար են լինում եւ բարենորոգության կարիք ունեն»:
Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյալենը՝ Եվրախորհրդարանի նիստում հանդես գալով Եվրամիության իրավիճակի մասին ամենամյա ճառով: Նրա խոսքով՝ այդ ինստիտուտները պետք է ուժեղ լինեն՝ գլոբալ ճգնաժամերը, հակամարտությունները եւ մարտահրավերները լուծելու համար: «Դրա համար նրանք բարենորոգության կարիք ունեն»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: