Բաժիններ՝

Վենեսուելայի զինվորականներն ԱՄՆ-ից թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ են խփել

Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել: Այդ մասին հայտնել է Բոլիվարյան հանրապետության ներքին գործերի նախարար Նեստոր Ռեւերոլը:

Չեզոքացվել է թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ՝ ամերիկյան գրանցված համարով, որն անօրինականորեն անցել է երկրի օդային տարածությունը Սուլիայի շրջանում»,-ասել է նա: Ռեւերոլը նաեւ Twitter-ում հրապարակել է խփված օդանավի լուսանկարները: Վենեսուելայի զինվորականները հաճախ են խփում չճանաչված ինքնաթիռներ, որոնք օգտագործում է թմրամաֆիան:

Վերջին այդպիսի դեպքը, երբ նույնպես ամերիկյան կողային համարով ինքնաթիռ է «չեզոքացվել», տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: 2013 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թույլատրել է թմրամաֆիայի ցանկացած ինքնաթիռ խփել երկրի օդային տարածությունում: Օրինագծի նախաձեռնողը եղել է Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս